Ապրիլի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5 քաղաքացու: Վարորդը դեպքի վայրից փախուստի էր դիմել։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի հետևանքով քաղաքացիներից երկուսը՝ 28-ամյա Լևոն Մկրտումյանն ու 32-ամյա Արամ Բադալյանը, տեղում մահացել են, իսկ երեքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 04.30-ին, «Մերսեդեսի» 33-ամյա վարորդն ու նրա ուղևորը հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։
Կատարվում է նախքննություն։
- Արամուսում 34-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել ՊՆ 6 ծառայողի և դիմել փախուստի.կա 2 զոհ, 4 վիրավոր (ֆոտո)
- ՊՆ-ն ներկայացրել է Արամուսում վրաերթից մահացած 2 զինծառայողների անունները. Վիրավորներից մեկի վիճակը ծանր է





























