Պերուի նախկին նախագահ Մարտին Վիսկարեին արգելել են զբաղեցնել պետական պաշտոններ 10 տարվա ընթացքում երկրի կոնգրեսի միաձայն քվեարկության արդյունքում այն բանից հետո, երբ նա կորոնավիրուսի դեմ պատվաստվել էր արտահերթ, հաղորդում է Reuters-ը:
Վիսկարան մեղավոր է ճանաչվել ազդեցությունը չարաշահելու, դավադրության եւ կեղծ հայտարարություններ անելու մեջ Պերուում VIP-պատվաստանյութերի սկանդալի կապակցությամբ, որի արդյունքում բազմաթիվ նախարարներ եւ պետական պաշտոնյաներ պատվաստվել են Sinopharm դեղամիջոցով նախքան երկրում դրանց հանրամատչելի դառնալը:
Կոնգրեսը նաեւ զրկել է նախկին առողջապահության նախարար Փիլար Մացեթիին ութ տարվա ընթացքում պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, իսկ ԱԳ նախկին նախարար Էլիզաբեթ Ասթեթեին՝ մեկ տարվա ընթացքում: Երկու նախկին նախարարները ստացել են պատվաստանյութն ու հրաժարական տվել դրան հաջորդող սկանդալի ժամանակ:
Սակայն նրանք բոլորը հերքել են, որ չարաշահել են իրենց պաշտոնն արտահերթ պատվաստվելու համար:




























