ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չի չեղարկի Իրանի պատժամիջոցները, քանի դեռ չլինեն հիմնավորումներ համարելու, որ Թեհրանն ամբողջովին կվերադաձնա Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի կատարմանը: Այդ մասին կիրակի հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն չի չեղարկի պատժամիջոցները, քանի դեռ չկան հավաստի հիմքեր, որ Իրանը լիովին կվերադառնա գործարքի շրջանակում իր պարտավորությունների կատարմանը եւ կկատարի ամերիկյան կողմի մի շարք պահանջներ: «Քանի դեռ մենք լիովին վստահ չլինենք այդ ամենում, ԱՄՆ-ն ինչ-որ զիջումներ չի անի»,-հավելել է նա:




























