Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա մահափորձ եւ ռազմական հեղաշրջում նախապատրաստելու գործով բերման ենթարկվածներին սպառնում է մինչեւ 12 տարվա ազատազրկում: Այդ մասին հայտնել է հանրապետության ԱԱԾ քննչական վարչության ղեկավար Կոնստանտին Բիչեկը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նրա խոսքով՝ հարուցվել է քրեական գործ դավարդության կամ ոչ սահմանադրական ճանապարհով իշխանությունը զավթելու նպատակով այլ գործողությունների հատկանիշներով հոդվածի շրջանակում: Բիչեկը խոստովանել է, որ Բելառուսում այդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ առաջին անգամ է հարուցվել: Նշված հոդվածի շրջանակում պատիժը նախատեսում է 8-12 տարի ժամկետով ազատազրկում, նշել է Բիչեկը:




























