Apple ընկերությունը ապրիլյան շնորհանդեսի ժամանակ մի շարք նորույթներ է ներկայացրել: Դրանց մեջ ներառված են կորցրած իրերի AirTag թրեքերը, ինչպես նաեւ iPad Pro-ի եւ iMac-ի նոր մոդելները:

iPad Pro՝ սեղանի համակարգչի չիպով

Apple-ը կթողարկի նոր բարձրարտադրողական iPad Pro-ն, որում օգտագործվում է ֆիրմային M1 չիպը, որն օգտագործվում է նաեւ Mac համակարգիչներում:

Նախկինում iPad-ում օգտագործվում էին A-շարքի չիպեր: Apple-ը պնդում է, որ դա ամենահզոր պլանշետն է շուկայում: Այն նաեւ ներառում է բարելավված USB-C միակցիչ, որը iPad-ին թույլ կտա միանալ ավելի բարձր լուծաչափի մոնիտորներին եւ ավելի արագ ներբեռնել նկարներ տեսախցիկից:

12.9 դյույմանոց iPad Pro-ն ունի ավելի լավ էկրան` ավելի պայծառ LED-երով եւ գունային ավելի լավ լուծմամբ, քան նախորդ Mini-LED տեխնոլոգիա օգտագործող դիսփլեյները:

IPad Pro-ն կունենա նաեւ 12 միգապիքսելանոց առջեւի տեսախցիկ` ուլտրաընդարձակ ոսպնյակով:

Ըստ Apple-ի, որոշ մոդելներ կներառեն 5G աջակցություն: 11 դյույմանոց մոդելի արժեքը սկսվում է 799 դոլարից, իսկ 12,9-դյույմանոցինը`1099 դոլարից: Դրանք նախնական պատվերի համար հասանելի կլինեն ապրիլի 30-ին եւ վաճառքի կհանվեն մայիսի վերջին:

iMac-ի տարբեր գույների նոր մոդելները

iMac-ի նոր մոդելներն աշխատում են ոչ թե Intel պրոցեսորներով, այլ Apple-ի ֆիրմային M1 չիպով: Համակարգիչները նոր, ավելի բարակ ալյումինե կորպուս ունեն: Դրանք կթողարկվեն տարբեր գույներով՝ կարմիր, կապույտ, մանուշակագույն, նարնջագույն, դեղին, արծաթագույն եւ կանաչ: Նոր, ավելի բարակ դիզայնը դրանց շատ նման է դարձնում մեծ iPad-ի:

Apple-ը հայտարարում է, որ համակարգչի ծավալը 50%-ով փոքրացել է, ինչի արդյունքում այն ավելի լավ է տեղավորվում սեղանի վրա: Այն հագեցած է 24 դյույմանոց ներկառուցված էկրանով եւ բարելավված տեսախցիկով, որը թույլ լույսի ներքո կարող է 1080p տեսանյութ նկարահանել: Apple-ն ասում է, որ էկրանն աշխատում է «4.5K» թողունակությամբ:

Այն արտադրվում է նոր մագնիսական էներգիայի միակցիչով, որը հիշեցնում է Apple-ի MagSafe նոութբուքի նախորդ լիցքավորիչները եւ մի փոքր անգամ վերափոխված ստեղնաշարը` սմայլիկների ստեղնով եւ մատնահետքի սենսորով: Apple-ի մկնիկներն ու ստեղնաշարերը նույն գույնի են, ինչ նոր iMac-ը:

Սկզբնական մակարդակի մոդելի արժեքը 1299 դոլար է, իսկ նորացված տարբերակինը՝ 1499 դոլար: Նոր iMac-ները վաճառքի կհանվեն ապրիլի 30-ին, հայտնել են Apple-ից:

20 տարի առաջ թողարկված Apple-ի առաջին iMac-ները նույնպես տարբեր գույնի էին:

Կորած իրերի AirTag թրեքերը

Apple-ը ազդարարել է AirTag-ի մասին՝ iPhone-ի աքսեսուար, որի գինը 29 դոլար է: Այն խանութների դարակներում կհայտնվի ապրիլի 30-ին:

AirTag-ը օգտագործում է Apple-ի Find My անվանումով տեխնոլոգիան, որը iPhone-ի ցանցն օգտագործում է կորած իրեր գտնելու համար: Apple-ն այս տեխնոլոգիան անվանում է «ճշգրիտ հայտնաբերում»: