Երեկ երեկոյան Օմսկում կատարված արյունալի սպանությունները ցնցել են ողջ քաղաքը։ Հոկտեմբերի 12-ի կեսգիշերին մոտ հայտնաբերվել են հրազենային 3 վերքերով 21-ամյա մի աղջկա եւ տաքսու վարորդ 33-ամյա տղամարդու դիակները։ Ինչրպես պարզվել է ավելի ուշ, կրկնակի սպանությունը կատարվել է Օմսկի մարզի Ներքին գործերի վարչության աշխատակից լեյտենանտ Ալեքսանդր Մեցի կողմից։

Հետաքննության վարկածի համաձայն, ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, աղջկա սպանությունը կատարվել է խանդի հողի վրա ծագած վեճի ընթացքում, լեյտենանտը նրա վրա կրակել է երեք անգամ՝ մեջքից։ Դին իր տան բակում հայտաբերել է պատահական մի անցորդ, որն էլ եւ միլիցիա է կանչել։

Արդեն մեկ ժամ հետո Օմսկի Խաղաղության պողոտայում գտնվող մի տան մոտ հայտնաբերվել է Նազիվաեւսկի բնակիչ 33-ամյա տաքսու վարորդի դիակը։ Հետաքննության վարկածի համաձայն, Մեցը սպանել է նրան եւ փախուստի դիմել վերջինիս ՎԱԶ-2115 մակնիշի ավտոմեքենայով, ինչից հետո էլ ինքնասպան է եղել։ Գլխին հասցված հրազենային վերքով Մեցի մարմինը հայտնաբերվել է Օմսկ-Տյումեն մայրուղու 60-րդ կիլոմետրին։

Սպանությունների փաստով հարուցվել են քրեական երկու գործեր, դրանցով զբաղվում է Ռուսաստանի դատախազությանն առընթեր Օմսկի մարզի քննչական կոմիտեի քննչական վարչության հատուկ կարեւորության գործերի հետաքննության բաժինը։