Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգի Նազիմիյե շրջանում ոստիկանական մեքենայի անցնելու պահին պայթյուն է որոտացել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հունիսի 22-ի առավոտյան Նազիմիյեյի շրջանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 2 ոստիկան է մահացել։

Անմիջապես պայթյունի վայր են մեկնել շտապ օգնության մեքենաներ եւ զինվորականներ։