Ռուսաստանի մայրաքաղաքում չորեքշաբթի առավոտյան երկու խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարներ են գրանցվել, ինչի արդյունքում հինգ մարդ զոհվել, նույնքան մարդ էլ տուժել է։ Առաջին ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել մայրաքաղաքի արեւելյան մասում. «Интерфакс»-ի տվյալներով չորս մարդ տուժել է, մեկը տեղում մահացել։ Իրար են բախվել «Աուդի» եւ «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարը տեղի է ունեցել մոտավորապես 5։00-ի սահմաններում Վարշավյան խճուղու եւ Բալակլավյան պողոտայի հատման կետում։

Երկրորդ վթարը, եւս բեռնատար ավտոմեքենայի մասնակցությամբ, տեղի է ունեցել մոտավորապես նույն ժամին Մոսկվայի արեւելքում։ Արտասահմանյան մեքենայի վարորդը չի կարողացել արգելակել մեքենան եւ բախվել է դիմացը կանգնած «Կամազ»-ին։ Արդյունքում չորս հոգի զոհվել են, մի կին էլ տուժել է։

Ներկայումս պարզվում են ճանապարհատրանսպորտային պատահարների մանրամասները. նախնական տվլյալներով, վթարի պատճառը ուժեղ մառախուղն է եղել։