Մինչ 1912թ. Բուրսա նահանգում բնակվել են 82 հազար հայեր, որոնցից միայն 10 հազարն ապրել է նահանգի մայրաքաղաքում, իսկ հայկական թեմը գտնվում էր Սեթբասիի շրջանում: Այդ մասին Hurriet թերթին տված հարցազրույցում հայտնել է «Հայաստանն ու Թուրքիան 100 տարի առաջ» գրքի հեղինակ Օսման Քոքերը:

Գրքում հանգամանալի ներկայացված են փաստագրական տվյալներ Բուրսայի պատմության մասին: Նշենք, որ հենց Բուրսայում է կայանալու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա է լինելու նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախօրեին Հայաստանի երիտասարդական հավաքականը միայն վերջին պահին պարտություն կրեց Թուրքիայի հավաքականից՝ 1:0 հաշվով: