Մենք բոլորս այստեղ ենք, որ խնդրենք պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանքը փոխեն, որովհետեւ նա որեւէ կերպ չի կարող վատ իմաստով ազդել հանրության վրա, վկաների վրա: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, ՀՔԾ-ի դիմաց հաջակցություն բժիշկ Արմեն Չարչյանի բժիշկների ակցիայի ժամանակ ասաց Վնասվածքաբան, օրթոպեդ Արման Սահակյանը:
«Մենք վիրահատարանում էմոցիաները թողնում են դրսում, բայց եթե այսպես շարունակվի, ես չեմ կարող ասել՝ մենք այդքան ուժեղ կլինե՞նք, որ նույնկերպ շարունակենք:
Եթե մենք հիմա մեր հանդեպ արած ամեն վատ արարքին պատասխանենք վատով, օր է գալու, որ լավը վերանալու է: Թող քննվի, թող օրենքի առաջ պատժվեն բոլորը, թող օրենքի առաջ բոլորը հավասար լինեն, մեր խնդրանքը միայն մեկն է, մենք միայն խնդրում ենք մարդու կալանքը հանեն: Թող ինքը գտնվի ազատության մեջ եւ իր գործած հանցանքի համար, որը ես չեմ համարում ծանր հանցանք, թող ամեն ինչ անեն օրենքի ուժով, արդարությամբ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի, Չարչյանը եթե մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմինից ու կխոչընդոտի գործի քննությանը։
Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։





























