Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել մի շարք ծառայողների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը:

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը պարգեւատրել է.

- Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանին,

- Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արթուր Չախոյանին

- Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Վահե Ռաֆայելյանին:

«Սրտանց շնորհավորում եմ գործընկերներիս:

Երեքն էլ լավ քաղաքացու, պետական ծառայողի, սպայի ու պարզապես պարկեշտ մարդու տիպարներ են»,-նշել է Աբրահամյանը: