Հուլիսի 3-ը ողջ աշխարհում նշվում է որպես պլաստիկի դեմ պայքարի օր, և Քարֆուր Հայաստանը այդ օրվան ընդառաջ մեկնարկում է արշավ՝ «Հո՛գ տանենք մեր մոլորակի մասին» խորագրով, որի շրջանակներում հայտարարում է՝ հուլիսի 3-ից այլևս իր դրամարկղերում պլաստիկ տոպրակներ չեն լինելու (ֆոտոռեպորտաժ)։
Այս մասին Հուլիսի 2-ին Արշակունյաց 34/3 հասցեում գտնվող Քարֆուրի սրահում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Մաջիդ Ալ Ֆութաիմ գրուպ, Քարֆուր Հայաստանի գլխավոր տնօրեն Վաչե Արսենը։ Ասուլիսին ներկա էին նաև Շրջակա միջավայրի և Էկոնոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչները, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությութնների լիազոր դեսպանի պաշտոնակատար մեծարգո օրիորդ Ահլամ Էլ Սալամին, Ֆրանսիական դեսպանատան տնտեսական հարցերով պատասախանատու պարոն ֆլորիան Բուդէն և այլ պատվավոր հյուրեր։
Իր հայտարարության մեջ Մաջիդ Ալ Ֆութաիմ գրուպ, Քարֆուր Հայաստանի գլխավոր տնօրեն Վաչե Արսենը նշեց․ « Հարգելինե՛րս,
Կարո՞ղ ենք մենք ազատել Հայաստանը միանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակներից։ Եկել է ժամանակը այս գաղափարը իրագործելու։
Համաձայն Միացյալ Ազգերի Զարգացման Ծրագրի ուսումնասիրությունների վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում արտադրվել է մոտ 100,000 տոննա պլաստիկ աղբ։
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության աջակցությամբ անցկացված ուսումնասիրության համաձայն պլաստիկ տոպրակները, շշերը և տարաները Հայաստանում ջրի աղտոտման հիմնական պատճառներն են։ Եվ ամեն տարի հավաքվում է հինգ հազար տոննա պոլիէթիլենային աղբ։ Իսկ համաձայն վերջին տարիների ուսումնասիրություների տարեկան Հայաստան է ներկրվում 622 տոննա պոլիէթիլենային տոպրակ, և հենց տեղում արտադրվում է ավելի քան 201 տոննա։
Այսպիսով, մենք ամեն տարի միլիոնավոր տոննաների միանգամյա օգտագործման պլաստիկ ենք օգտագործում, որի մեծ մասը վերամշակման ենթակա չէ։
Ավելի պարզ պատկեր ստանալու համար խոսենք համաշխարհային վիճակագրությունից։ Ամեն տարի ամբողջ աշխարհում արտադրվող միանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակի քանակները դառնում են պայթյունավտանգ։
Պլաստիկի արտադրման քանակները 1950-ականների 2 միլիոն տոննայից հասել է 368 միլիարդ տոննայի՝ 2020 թվականի դրությամբ։Երբևէ արտադրված պլաստիկի կեսից ավելին արտադրվել է 2,000-ականներից հետո։ Այս տեմպերով 2025 թվականին արտադրության ծավալները կհասնեն 600 միլիարդ տոննայի։
Արտադրված պլաստիկի շուրջ 40%-ը օգտագործվում է առավելագույնը 1 ամիս։ Տարեցտարի մենք երկիր մոլորակ ենք արտանետում մոտ 300 միլիոն պլաստիկ։
Քարֆուրում մենք հավատում ենք, որ մեր պարտականությունն է կրթել մեր հաճախորդներին՝ ճիշտ կազմակերպել գնումները, ապրել շրջակա միջավայրի նկատմամբ մեծ պատասխանատվությամբ՝ հանուն մեր մոլորակի։ Ավելի ու ավելի հաճախորդների, ովքեր փորձում են իրենց կյանք մտցնել պատասխանատու և ոչ վնասակար ապրելակերպի ձևեր, մեր պարտականությունն ենք համարում առաջարկել էկո այլընտրանքներ։ Որպես Մաջիդ Ալ Ֆութաիմի էկոհամակարգի մի մասնիկը, մենք մեր առաջ չափանիշներ ենք սահմանում՝ լինել շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու, ինքնաբավ կազմակերպություն։ Ի հավելումն դրան նշենք, որ մենք անընդհատ փորձում ենք բացահայտել նոր ճանապարհներ՝ մեր աշխատանքը շրջակա միջավայրի և հասարակության նկատմամբ ավելի պատասխանատու ձևով կազմակերպելու համար։
Մենք պետք է հասկանանք, որ միանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակները հանգեցնում են բազմաթիվ խնդիրների և դադարենք օգտագործել դրանք։ Ակնհայտ է, որ մենք պետք է ավելի քիչ պլաստիկ օգտագործենք, ընդառաջ գնանք շրջակա միջավայրը չվնասող այլընտրանքներին։
Մեր պարտականությունը մեր բնության, մոլորակի և բոլոր կենդանի էակների նկատմամբ `դադարեցնել մեկանգամյա օգտագործման պլաստիկի վատնումը` առողջ և մաքուր մոլորակում ապրելու հնարավորություն ունենալու համար:
Այսպիսով՝ հուլիսի 3-ից սկսած Քարֆուր Հայաստանը այլևս իր դրամարկղերում չի օգտագործի միանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակներ և կփոխարինի դրանք բազմակի օգտագործման տոպրակներով։
Համարձակվի՛ր մեզ նման, փոխի՛ր վաղվա օրը։Սիրե՛նք մեր մոլորակը»:
Մաջիդ Ալ Ֆութաիմ գրուպը, որը համարվում է Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Կենտրոնական Ասիայի առևտրի և ժամանցային ոլորտների առաջատարներից, հայտարարել է ողջ կազմակերպությունում նոր ռազմավարության մասին, ըստ որի մինչև 2025 թվականը կազմակերպության բոլոր բիզնես ճյուղերում հրաժարվելու են միանգամյա պլաստիկի օգտագործումից։





























