2021թ հուլիսի 1-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ավտո¬ճա¬¬նապարհի 9-րդ կիլոմետրի հատվածում Երևանի 68-ամյա բնակչուհու կողմից վարած «Հունդայ» մակ¬նիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանա¬պար¬հի երթևեկելի մասից և շրջվել կից ձորակում, որի հետևանքով վերջինս և նրա հետ ավտոմեքենայում գտնվող 62-ամյա քույրը, տեղում մահացել են: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՔԿ-ից:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել են ճանապարհատրանս¬պոր¬տա¬¬յին պատահարի դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի, դիակների զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ, հանձնարարություն է տրվել հետա¬քննութ¬յան մարմնին:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։