ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից։

Հուլիսի 3-ին՝ ժամը 14։10-ից Դիլիջանի թունելը ավտոճանապարհի գծանշաման աշխատանքների պատճառով ժամանակավորապես փակ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։