Վրաստանում պատվաստումների պորտալի վրա կիբեռհարձակում է իրականացվել: Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն, հաղորդում է նովոստի Գրուզիան:

Sinopharm չինական պատվաստանյութով պատվաստման համար քաղաքացիների գրանցումը չեղարկվել է:

Առավոտյան ժամերից առողջապահության նախարարության հարթակն անջատված է:

Ավելի ուշ գերատեսչությունը հայտնել է,որ դա կապված է զանգվածային կիբեռհարձակման հետ:

Վրաստանի ՆԳն-ն քրեական գործեր է հարուցել Վրաստանի ՔՕ 285-րդ եւ 286-րդ հոդվածներով: