Մեծ ցավով տեղեկացա Վարպետի երկրային կյանքի ավարտի մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ։ Հայկ Մարությանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Լեգենդար երաժիշտ, Երևանի պատվավոր քաղաքացի Ջիվան Գասպարյանի ստեղծագործությունը, նրա ելևէջները դեռ շատ երկար կմնան մեզ հետ՝ թախիծի և ուրախության ժամերին, իսկ դուդուկի տարածման գործում նրա ահռելի ջանքը անգնահատելի ժառանգություն է՝ մեր ազգային երաժշտարվեստի զարգացման համար:

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Վարպետ»: