«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը նշանակվում է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ: Հրամանը կլինի առաջիկա օրերին:
Այս առնչությամբ Հովիկ Աղազարյանը Tert.am-ի հետ զրույցում նշել է. «Ամեն ինչ պետք է նայել ժամանակի և բովանդակության մեջ։ Նա 30 տարեկան է, աշխատել է թաղապետարանի իրավաբանական բաժնում։ Ժամանակի ընթացքում պետք է նայեք, ես երեք տղա ունեմ, նրանք չպե՞տք է աշխատեն: Իմ գործոնը տասը տոկոսից ավելի չի եղել, քանի որ ինքը թիմի կայացած անդամներից է, բոլորը իրեն ճանաչում են և գիտեն իր հնարավորությունները»։
Իր հերթին Հովսեփ Աղազարյանը նշել է, որ իրեն նման առաջարկ անելու հարցում հոր գործոնն ընդհանրապես ոչ մի առնչություն չի ունեցել:
«Ես 2017 թվականից դեռևս հանդիսանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, քաղաքական թիմը ներկայացրել է թեկնածությունս, թաղապետը առաջարկել է, ես էլ համաձայնել եմ»,-ասաց նա։
ինչին հասել է, հասել է իր գիտելիքների շնորհիվ, ձեռք է բերել շրջապատ և նրանց թվում կան մարդիկ, ովքեր այսօր բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնց հետ շփումը միջնորդավորված չէ, անձամբ է շփվում։
Հարցին՝ բացառապես ձեր կուսակցականությա՞մբ է պայմանավորված այս պաշտոնի առաջարկը, նա նշեց՝ այո։ «Հեղափոխությունից հետո ես խնամի-ծանոթ-բարեկամների հետ կապված ես բացառիկ զսպվածություն եմ ցուցաբերել և հիմա էլ շարունակում եմ իմ զսպվածությունը պահել, որ հնարավորինս նպաստեմ նրան, որ հասարակության մեջ բոլորիս հայտնի բացերը, թերությունները, որոնք կան, ես առաջինը իմ օրինակով նպաստեմ այդ բացերի լրացմանը»,-ասաց նա։




























