Մայիսի 7-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ մայիսի 6-ի ժամը 15.00-ից մայիսի 7-ի ժամը 09.20-ն ընկած ժամանակահատվածում փախցրել են Ազատության պողոտայում կայանված «ZAZ 968M» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են արարքը կատարողի ինքնությունը:

Հուլիսի 6-ին Կոտայքի մարզի 34-ամյա բնակիչը Խորենացու փողոցից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: