Իրկուտսկի շրջանի Բրատցկի բնակիչը սպանել ու մասնատել է իր ծանոթին, որից հետո եփել է նրա աճյունը եւ կերակրել շներին: Սակայն հանցագործը խուսափել է բանտից, հայտնում է «360» հեռուստաալիքը:
Դատարանը մեղադրյալի հոգեբուժական զննում է նշանակել, որը նրան անմեղսունակ է ճանաչել: Գաղութի փոխարեն նրան ուղարկել են պարտադիր բուժման հոգեբուժական դիսպանսերում:
Հաստատվել է, որ փետրվարի վերջին ռուսաստանցին ծանոթին հրավիրել էր իր տուն՝ խնդրելով օգնել վերանորոգման աշխատանքներին՝ քանդել բնակարանի պատը: Տեղում տղամարդիկ վիճաբանել էին: Մեղադրյալը դանակահարել էր իր ընկերոջը, ապա որոշել թաքցնել հանցագործության հետքերը: Տղամարդուն բռնել էին ապրիլի սկզբին: Նա խոստովանել էր սպանությունը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալվածն ավարտել է տեխնիկական դպրոցը եւ պայմանագրով ծառայել Չեչնիայում: Վերադառնալուց հետո նա աշխատանքի էր անցել որպես վարորդ:



























