ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել:

Ռուստամ Բադասյանը արձակուրդում կլինի հուլիսի 9-13-ը ներառյալ:

Նախարարի պաշտոնակատարին արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը: