Այս լուսանկարում իմ լավ ընկեր, Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի հետ եմ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել:
Նա, մասնավորախպես, նշել է. «Ուրախությամբ եմ հիշում մեր համագործակցությունները մարդասիրական բազմաթիվ ծրագրերի իրականացման հարցում:
Ցավոք, անհայտ անձանց կողմից հարձակման հետևանքով՝ հուլիսի 6-ի՝ լույս 7-ի գիշերը սպանվեց Ժովենել Մոիզը:
Անխոս, դատապարտելի են բռնությունն ու նման ծանր հանցագործությունները»:




























