Թուրքիայի Հակարի նահանգում ոստիկանը սպանել է փոխոստիկանապետին, հաղորդում է AP-ը:
Փոխոստիկանապետ Հասան Սեվհերը մահացել է ստացված վնասվածքից իր ենթակայի հարձակումից հետո: Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ սպանության պատճառը վիճաբանությունն էր, այլ ոչ թե քաղաքականապես մոտիվացված հարձակումը:




























