Լիբանանի նոր վարչապետի ընտրության վերաբերյալ խորհրդարանական խորհրդակցությունները կսկսվեն հուլիսի 26-ին, հայտնել է նախագահի աշխատակազմը, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ Սաադ ալ-Հարիրին հրաժարվել էր նոր կառավարություն ստեղծելու իր ամիսների ջանքերից՝ նվազեցնելով այն հնարավորությունները, որ նախարարների կաբինետը կարող է սկսել երկիրը փրկել ֆինանսական փլուզումից: Հարիրիի որոշումը նշանավորում է իր եւ նախագահ Միշել Աունի միջեւ կաբինետի պաշտոնների շուրջ ամիսների հակամարտության գագաթնակետը:

Աունը պետք է ընտրի այն թեկնածուին, որն առավելագույն աջակցություն ունի օրենսդիրների կողմից, որի մեջ մեծամասնություն ունեն «Հըզբոլլահը» եւ նրա քաղաքական դաշնակիցները:

Արեւմտյան կառավարությունները ճնշում են գործադրում լիբանանցի քաղաքական գործիչների վրա, որպեսզի կազմեն այնպիսի կառավարություն, որը կարող է բարեփոխումներ սկսել: Նրանք սպառնացել են պատժամիջոցներով եւ հայտարարել են, որ ֆինանսական աջակցություն չեն տրամադրի, քանի դեռ բարեփոխումները չեն սկսվել: