Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոստացել է Կիպրոսի հարցում զիջումների չգնալ, հաղորդում է AFP-ը:

Էրդողանը, ում այցը համընկնում է Կիպրոս թուրքական ներխուժման 47-ամյակի հետ, օկուպացված Հյուսիսային Կիպրոսի «խորհրդարանի» նիստում հայտարարել է, որ կտրականապես դեմ է կղզու միավորմանը: «Այս կղզում կա երկու պետություն եւ երկու ժողովուրդ: Մենք այդ հարցում որեւէ զիջման չենք գնա»,-ասել է  նա: