Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հրաժարվել է Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելուց եւ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ հանդիպումից ճապոնացի դիվանագետի՝ ձեռնաշարժության մասին մեկնաբանությունից հետո:

«Նախագահ Մունը ձեռնաշարժությամբ է զբաղված»,-ասել էր Հիրոհիսա Սոման, հաղորդում է UK Times-ը:

Սուգան «կարեկցանք» է հայտնել մեկնաբանության կապակցությամբ՝ նշելով, որ դա անտեղի նկատառում է: «Այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք շփվել հարավկորեական կողմի հետ, որպեսզի ճապոնա-հարավկորեական հարաբերությունները վերադառնան նորմալ հուն»,-ասել է նա: