Նավը, որում Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլանդն է եղել, բախվել է նավահանգստի կառամատույցին, պետության ղեկավարի մեքենան փոքր-ինչ վնասվել է, չորեքշաբթի հաղորդել է Sputnik Meedia-ն:
Ըստ պորտալի, Tõll նավը չորեքշաբթի օրը Պյառնու շրջանի Վիրտսու նավահանգստից ուղեւորվել է դեպի Սաարեմաա կղզի, այն պետք է մտներ Մուխու կղզու Կույվաստու նավահանգիստ, բայց կայանելիս բախվել է կառամատույցին: Բախումից վնասվել են ինչպես նավը, այնպես էլ կառամատույցը: Բախման պատճառները պարզվում են:
Էստոնիայի նախագահի հասարակայնության հետ կապերի հարցերով խորհրդական Տաավի Լինամյաեն հաստատել է, որ երկրի նախագահը նավում է եղել: Նրա խոսքով՝ բոլոր ուղեւորներն առողջ են, այդ թվում՝ Էստոնիայի նախագահը: «Պետության ղեկավարի մեքենան աննշան վնասվել է»,- հավելել է Լինամյաեն:





























