Ղրղզստանի ժամանակավոր կառավարությունը կրկին վերահսկողության տակ է վերցրել երկրի հարավը։ Շրջկենտրոն Ջալալ-Աբադում, սակայն, բախումները վերաճել են զինված բախումների։ Պաշտոնական տվյալներով, խռովությունների ընթացքում վնասվածքներ է ստացել 63 մարդ, մեկը զոհվել է։ Երեկոյան ժամանակավոր կառավարության կողմնակիցներն այրել են Ղրղզստանի նախկին նախագահի բարեկամների տները։

Զանգվածային խռովությունները երկրում սկսվել էին ապրիլի 6-ին։ Դրանք տարածվել էին գրեթե ողջ երկրով մեկ։ Ընդդիմության կողմնակիցների եւ իրավապահ մարմինների բախումների արդյունքում զոհվել էր շուրջ 80 մարդ, վնասվածներ էր ստացել ամենաքիչը 1500 հոգի։ 2005 թվականի «կակաչների հեղափոխությունից» հետո իշխանության եկած Կուրմանբեկ Բակիեւը լքել էր Բիշքեկը, իսկ ընդդիմությունը ժամանակավոր կառավարություն էր ձեւավորել։