Բեռլինում նախօրեին՝ մայիսի 11-ին տեղի ունեցած Աֆղանստանի միջազգային անվտանգության ուժերի հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ավարտից հետո, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, մասնակից երկրների անունից հրապարակվել է հռչակագիր:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը հաստատել են, թե շարունակելու են իրենց օժանդակությունը Աֆղանստանում կայունության հաստատման գործին` հանուն միջազգային անվտանգության եւ կայունության ամրապնդման: