Հայ ազգային կոնգրեսն այսօր քաղխորհրդի նիստ է հրավիրել, որին մասնակցել է նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: NEWS.am-ի հետ զրույցում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում առկա իրավիճակին ու Հայ ազգային կոնգրեսի հետագա քայլերին վերաբերող մի շարք հարցեր: Իսկ այն, որ կոնգրեսի քաղխորհրդի նիստը նախորդել է ԵԽԽՎ նախագահի հետ ՀԱԿ ներկայացուցիչների հանդիպմանը` Զուրաբյանը պատահականություն համարեց: Նա ասաց նաեւ, որ Չավուշօղլուի հետ հանդիպման եւ նրա առջեւ բարձրացված խնդիրները եւս առկա են եղել ՀԱԿ քաղխորհրդի նիստի օրակարգում:
Հասանելի է
русскийՏեղադրություն



























