«Հրադադարը ինչ-որ կարեւոր մի երեւույթ չէ, այն ընդամենը ընդհատված պատերազմ է»,-այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ, արցախյան հերոսամարտի մասնակից Մուշեղ Բաբայանը:

Անդրադառնալով ուղիղ 16 տարի առաջ կնքված հրադադարի պայմանագրին՝ նա նշել է. «Մենք պետք է օրվա 24 ժամը պատրաստ լինենք, որպեսզի սրիկա թուրքերը չհարձակվեն մեզ վրա։ Իսկ որպեսզի դրան պատրաստ լինենք, պետք է երկիրը հզորացնենք, բանակն ու պետությունը ամրացնենք»։

Հարցին՝ Հայաստանին միայն թուրքերի կողմի՞ց է վտանգ սպառնում՝ Մ. Բաբայանը պատասխանեց. «Քանի դար է՝ թուրքերն են ուզում մեր հողն ու ջուրը, մեր նամուսն ու թասիբը պղծել։ Համենայն դեպս, պետք է պատրաստ լինել պատերազմին՝ բոլոր ուղղություններից»։ Արդյոք այսօր Հայաստանը պատրա՞ստ է պատերազմի վերսկսմանը՝ հարցին էլ նախկին ազատամարտիկը պատասխանեց. «Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ Երկրապահը օրվա 24 ժամը պատրաստ է պաշտպանել իր երկիրը, ժողովրդին՝ զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ»։ Մ. Բաբայանը արցախյան պատերազմի միջով անցած զինվորականներին մաղթել է միասնականություն՝ «որպեսզի մեր կանայք ու մայրերը սեւ շորեր չհագնեն»։