Չեխիայի կառավարության ղեկավար Յան Ֆիշերը մայիսի 17-ին ժամանում է Երեւան: Այցի շրջանակներում Չեխիայի վարչապետը կմասնակցի հայ-չեխական գործարար համաժողովին, կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Յան Ֆիշերը նաեւ կայցելի 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:




























