Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառում համատեղ ռուս-ուկրաինական ավիաշինարարական ձեռնարկություն ստեղծելու հնարավորությունը։ Ուկրինֆորմ գործակալության հաղորդմամբ, Կիեւ կատարած պաշտոնական այցի ժամանակ ուկրաինական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

«Կստեղծվե՞ն համատեղ ձեռնարկություններ։ Ես չեմ բացառում։ Սակայն դրա համար պետք է վերջնականապես պայմանավորվել»,-ասել է նախագահը։

Մեդվեդեւի համոզմամբ, երկու երկրները ավիացիայի ոլորտում համագործակցության լավ պոտենցիալ ունեն, որը նաեւ պատմական բնույթ ունի։