ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չաուշօղլուն այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 14։ 00-ին, «էրեբունի-պլազա» հյուրանոցում կհանդիպի մարտի 1-ի զոհերի հարազատներին։ Երեկ վերջիններս նամակ են հանձնել ԵԽ երեւանյան գրասենյակին, որով ԵԽԽՎ նախագահից պահանջում են հետամուտ լինել մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը եւ հիմք չընդունել ՀՀ իշխանությունների կեղծ բացատրություներն այդ առթիվ։
Հիշեցնենք, որ զոհերի հարազատները նախատեսել են բողոքի ցույց անցկացնել ԵԽ գրասենյակի առջեւ, եթե Չաուշօղլուն հրաժարվի իրենց հետ հանդիպումից։
Մ. Չավուշօղլուն Հայաստանում է երկօրյա այցով եւ այսօր մեկնելու է։




























