ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել Տաջիկստանի կառավարությանը օգնություն ցուցաբերել` մայիսի սկզբին այդ երկրում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքների վերացման համար:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության մամուլի ծառայությունից, Տաջիկստանի կառավարությանը տրամադրելու համար Հայաստանի ԱԳՆ-ին կհատկացվի 100 հազար դոլարին համարժեք դրամ:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Տաջիկստանում տեղի ունեցած ջրհեղեղի եւ սողանքների հետեւանքով, վերջին տվյալներով, 24 մարդ է զոհվել: Երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնը օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը:

Հիշեցնենք, որ Հայիթիում երկրաշարժի հետեւանքների վերացման համար եւս Հայաստանը տրամադրել էր 100 հազար դոլար, թեեւ սկզբում նախատեսված էր հատկացնել 50 հազար դոլար: