Մայիսի 30-ին Վրաստանում անցկացվելիք տեղական ինքնակառավարման ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի նաեւ վիրահայերի «Նոր սերունդ» կազմակերպությունը:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը, Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն գրանցել է հայկական կազմակերպությանը` դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Նշենք, որ դիտորդական առաքելություն անցկացնելու համար ԿԸՀ-ն գրացնել է մոտ երկու տասնյակ կազմակերպությունների:



























