Հայաստանի կառավարությունը մայիսի 13-ին կայացած նիստում քննության է առել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագիծը, որը նպատակ ունի հանրության համար ավելի թափանցիկ դարձնել պետական կառավարման եւ Երեւան, Գյումրի, Վանաձոր քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը։
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ գործադիրը նախագծի վերաբերյալ արել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի այն։
Կառավարությունը նաեւ աննպատակահարմար է համարել «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ։




























