Ոչ Երեւանը, ոչ էլ Անկարան չեն շահի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կասեցումից, Haberturk թուրքական ալիքին տված հարցազրույցում ասել է երկրի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն։

«Արձանագրություններից հրաժարումը չի բխում ոչ Թուրքիայի, ոչ Հայաստանի շահերից»,- ասել է նա։ Թուրքական Milliyet թերթը գրում է, որ հինգշաբթի երեկոյան այս հարցով Դավութօղլուն հեռախոսային զրույց կունենա ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի հետ։

Նշենք, որ Երեւանը արձանագրությունների կասեցման գործընթացի մասին որոշում էր կայացրել՝ պամանավորված փաստով, որ Թուրքիան անընդհատ ձգձգում է դրանց քննարկումն իր խորհրդարանում։