Ավելի քան երեք հարյուր տարի հետո կինը Մասաչուսեթսից, որը կախարդության պատճառով դատապարտվել էր մահապատժի, վերջապես հայտնվել է արդարացման եզրին՝ ութերորդ դասարանում քաղաքացիական հասարակության դասի շնորհիվ, տեղեկացնում է AP-ը։
Նահանգի սենատոր Դիանա Դիզոգլիոն ներկայացրել է օրինագիծ, որպեսզի վերականգնի Էլիզաբեթ Ջոնսոն կրտսերի անունը, որը 1693թ. վհուկների հանդեպ Սալեմյան դատի թեժ պահին դատապարտվել էր, բայց այդպես էլ մահապատժի չէր ենթարկվել։
Դիզոգլիոյի խոսքով՝ նրան ոգեշնչել է հետաքննությունը, որն անցկացրել է North Andover միջնակարգ դպրոցի 13-14 տարեկան աշակերտների խումբը։ Նրանք մանրազնին ուսումնասիրել են Ջոնսոնի պատմությունը եւ քայլերը, որոնք անհրաժեշտ էր ձեռնարկել նրա ներումը երաշխավորելու համար։
«Կարեւոր է, որպեսզի մենք աշխատենք պատմությունը շտկելու վրա»,- ասել է Դիզոգլիոն։ «Մենք երբեթ չենք կարողանա փոխել այն, ինչ տեղի է ունեցել այդ զոհերի հետ, բայց գոնե կկարողանանք շտկել վիճակը»։
Եթե օրենսդիրները հավանություն տան օրինագծին, Ջոնսոնը կլինի վերջին վհուկը, որը կարդարացվի։
Քսան մարդ Սալեմից եւ հարեւան քաղաքներից սպանվել եւ հարյուրավոր ուրիշներն էլ մեղադրվել են անմիտ պուրիտանական քարոզչության ժամանակ, որն սկսվել էր 1692թ. եւ հրահրվում էր սնահավատությամբ, հիվանդություններից ու անծանոթներից վախով։ Տասնինը մարդ կախաղան է բարձրացվել, մեկ տղամարդ մահացել է քարկոծվելով։





























