Այսօր՝ մայիսի 13-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի նիստը։ Ինչպես NEWS.am-ին փոխանցեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ նիստի ընթացքում քննարկվել է տարածաշրջանային անցուդարձը, մասնավորապես՝ Մեդվեդեւի այցը Թուրքիա։ Քննարկվել են նաեւ մայիսի 24-ին Գյումրիում անցկացվելիք հանրահավաքի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի այլ մարզեր այցելությունների հետ կապված առաջարկներ։ Նշենք, որ ՀԱԿ-ը մտադիր է շուտով հրատարակել տնտեսական «100 քայլ» ծրագիրը՝ բրոշյուրի տեսքով։