Տարածաշրջանային այցով Հայաստան է ժամանել ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն:
Առկա տեղեկություններով, այցի օրակարգում են ամերիկացի դիվանագետի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Քննարկվելու են տարածաշրջանային հարցեր, հայ-ամերիկյան հարաբերությունները, ղարաբաղյան խնդիրն ու հայ-թուրքական կարգավորման գործընթացը:




























