Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովը կայանալու է օգոստոսին, Հայաստանում: Այդ մասին մայիսի 14-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Նախագահները պայմանավորել են, որ հերթական գագաթնաժողովը կանցկացնեն Երեւանում, այս տարվա օգոստոսին»,- ասել է նա: Նրա խոսքով, դեռ չի որոշվել պաշտոնակա՞ն է լինելու գագաթնաժողովը, թե ոչ:
Նշենք, որ ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղըրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:




























