Մայիսի 20-ին Եվրախորհրդարանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խախտումների քննարկումների ժամանակ արծարծվելու է նաեւ Մերձդնեստրում ձերբակալված Էռնեստ Վարդանյանի հարցը:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի սեփական թղթակիցը Ստրասբուրգից, քննարկումների արդյունքում կայանալու է առաջարկված բանաձեւի քվեարկությունը:
Էռնեստ Վարդանյանը՝ մերձդնեստրյան լրագրող է, ով ձերբակալվել է ապրիլի 7-ին չճանաչված Մերձդնեստրյան հանրապետության ազգային անվտանգության մարմինների կողմից: Նրան մեղադրում են «պետական դավաճանության» մեջ: Նրան սպառնում է 12-ից 20 տարի ժամկետով ազատազրկում:



























