Մայիսի 15-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի նախագահ ամերիկահայ բարերար Սթիվ Լազարյանի եւ մի շարք այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ Վանաձոր քաղաքի Տարոն 3 թաղամասում տեղի կունենա ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի, Վանաձորի քաղաքապետարանի եւ Հայաստանի «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի համագործակցության շրջանակներում կառուցված 17 տան եւ համայնքային կենտրոնի տնօրհնեքի արարողությունը:

Հիշեցնենք, որ դեռ 2009 թ-ի հունիսին նույն եռակողմ համագործակցության շնորհիվ Վանաձորի տնակային ավանի 16 ընտանիք թիթեղյա տնակներից տեղափոխվեցին նորակառույց, նոր տեխնոլոգիայով կառուցված, էկոլոգիապես առողջ բնակարաններ եւ ահա այս տարի այդ ընտանիքների թիվը կհամալրվի եւս 17-ով: