«Ես Բուլգակովի „Շան սիրտը“ վեպի հերոսներից մեկի՝ պրոֆեսորի պես խորհուրդ եմ տալիս ձեզ չկարդալ խորհրդային թերթեր»։ Այսպես է պատասխանել Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը NEWS.am-ի հարցին՝ արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ ՀԱԿ-ի ներսում գնալով խորանում են հակասություններն ու ՀԱԿ անդամ քաղաքական ուժերը պահանջում են Լեուն Տեր-Պետրոսյանին փոխարինել նոր առաջնորդով, քանի որ նա շարժումը մտցրել է փակուղի։ Նման տեղեկություն այսօր՝ մայիսի 14-ին հրապարակել էր հայաստանյան իշխանամետ թերթերից մեկը։ Լեւոն Զուրաբյանը խորհուրդ տվեց տեղեկատվության ավելի ստույգ ու հուսալի աղբյուրներ փնտրել, քանի որ իշխանամետ մամուլը այդպիսին չէ։