Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 14-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդանաուին: Զրուցակիցները հանգամանալից զրույց են ունեցել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընդլայնման հեռանկարների շուրջ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Թինա Քայդանաուն իր հերթին նշել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է հանդիսանում Միացյալ Նահանգների համար եւ ԱՄՆ վարչակազմը ակնկալում է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ տարածաշրջանում կայունության հաստատման, տնտեսական զարգացման խթանման, բարեփոխումների իրականացման ասպարեզներում:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Էդվարդ Նալբանդյանն ու Թինա Քայդանաուն մտքեր են փոխանակել արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների վերջին զարգացումների շուրջ:




























