Կրթության եւ գիտության նախկին փոխնախարար, ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը կտրկանապես դեմ է Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացման վերաբերյալ կառավարության նախաձեռնությանը: Այս մասին նա այսօր` մարտի 14-ին հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Կարծում եմ, որ օրենսդրական որեւէ փոփոխության կարիք չկա։ Ընդունելով հանդերձ այն մտահոգությունները, որոնք ծնել է օրենսդրական այս փոփոխությունների փաթեթը՝ գտնում եմ, որ դրանց լուծման այլ եղանակներ եւ ճանապարհներ կային հենց այսօրվա գործող օրենքի շրջանակներում»,- ասել է Բ. Եսայան:
«Ոչ ոք չի վիճում, որ մենք 21-րդ դարում ենք, որ որակյալ կրթություն պիտի ապահովենք, որ մրցունակ պիտի լինենք։ Ես զարմանում եմ, որ պարոն Աշոտյանը նման հարցադրումներ է անում։ Օրենքը, որն ընդունվեց մեր համատեղ ջանքերի շնորհիվ, նոր հնարավորություններ է ստեղծել նրա առաջ, որոնք չեն օգտագործվում»,-իր խոսքն ամփոփել է նախկին փոխնախարարը:



























