Այսօր` մայիսի 14-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը՝ ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել hիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 19-րդ նիստը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հիմնադրամից, նիստի մասնակիցները դիտել են հիմնադրամի միջոցներով 2009թ. կատարված աշխատանքների մասին պատմող տեսաֆիլմ, լսել հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի զեկույցը հիմնադրամի անցած տարվա գործունեության վերաբերյալ:
Նիստի օրակարգում ներառված էին նաեւ հոգաբարձուների խորհրդի կազմում նոր անդամի ընտրության հարցը, վերստուգիչ հանձնաժողովի եւ «GRAND THORNTON AMYOT» հաշվեքննիչ կազմակերպության եզրակացության ներկայացումը, հիմնադրամի «Մարաթոն 2010»-ի նպատակաուղղվածությանը վերաբերող հարցեր:



























