Մայիսի 14-ին տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ մայիսի 17-20-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը: ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 17 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 84 հարց, միջազգային 20 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ մայիսի 17-20-ի ԱԺ նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն մայիսի 17-ի ԱԺ նիստում: