Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն մոնիտրինգ է իրականացնում Երեւանի մամուլի ակումբներում, պարզելու հեռուստաընկերությունների հետաքրքրությունը քաղաքական գործիչների կողմից հրավիրվող ասուլիսների նկատմամբ։ Մոնիտորինգն իրականացվում է մայիսի 1-ից։ Կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը NEWS.am-ին ասաց, թե առայժմ մոնիտորինգի արդյունքները չեն ամփոփվել եւ դժվար է որեւէ տվյալ հաղորդել։ Նկատենք, որ հեռուստաընկերությունները, որպես կանոն, ավելի հաճախ նեկա են լինում իշխանական գործիչների հրավիրած ասուլիսներին։ Այսօր, օրինակ, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի ասուլիսին ներկա էր ընդամենը երկու հ/ը՝ Հ1-ն ու ԱԼՄ-ն։