Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն հուլիսի 5-ի ահազահգ է ստացվել, որ Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 54 շենքի 14-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատը:

Ժամը 19.20-ին փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը. միջանցքում հայտնաբերվել է 79-ամյա Սուրեն Խաչատրյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: